ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Լարսը բաց է

    Լարսը բաց է

    17.01.2017| 17:21
    Ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքի մինչև 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
  • Սերբիայի ԱԳ նախկին նախարարը կմասնակցի նախագահական ընտրություններին

    Սերբիայի ԱԳ նախկին նախարարը կմասնակցի նախագահական ընտրություններին

    17.01.2017| 17:20
    Սերբիայի նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, որ տեղի են ունենալու այս տարի: Ընտրությունների օրը դեռ հայտնի չէ:
  • Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հանդիպումը

    Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հանդիպումը

    17.01.2017| 17:19
    Սեյրան Օհանյանը հանդիպել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Ըստ «Համախմբում» կուսակցության հաղորդագրության, քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը, խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր։
  • Սիրիայի ապստամբները կմասնակցեն Աստանայի բանակցություններին

    Սիրիայի ապստամբները կմասնակցեն Աստանայի բանակցություններին

    17.01.2017| 17:18
    Սիրիայի ապստամբները որոշել են մասնակցել հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաքում Սիրիայի խաղաղության բանակցություններին: «Բանակցությունների հիմքում կլինի հրադադարը, մարդասիրական օգնությունը, ձերբակալվածների ազատ արձակումը»,- ասել է ապստամբների «Ֆասթաքիմ» խմբավորման առաջնորդը: Աստանայի հանդիպման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Թուրքիայինն է: Հանդիպմանը մասնակցելու է նաև Իրանը:
  • Օլանդը հակադարձում է Թրամփին՝ «դրսից խորհրդի կարիք չկա»

    Օլանդը հակադարձում է Թրամփին՝ «դրսից խորհրդի կարիք չկա»

    17.01.2017| 17:17
    «Դրսից խորհրդի կարիք չկա»,- երեկ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով Եվրամիության հասցեին ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը:
  • Սեյրան Օհանյան. «Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են»

    Սեյրան Օհանյան. «Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են»

    17.01.2017| 17:16
    Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ.
  • Մոսկվան մերժում է Թրամփի առաջարկը

    Մոսկվան մերժում է Թրամփի առաջարկը

    17.01.2017| 17:15
    Ռուսաստանը մերժել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ պատժամիջոցների վերացում՝ միջուկային զինանոցի կրճատման դիմաց՝ Նյու Յորքում լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
  • Մոգերինի. ԵՄ-ն չի հրաժարվի Իրանի հետ համաձայնագրից

    Մոգերինի. ԵՄ-ն չի հրաժարվի Իրանի հետ համաձայնագրից

    17.01.2017| 17:11
    Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն հետ չի կանգնի Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից:
  • Վրաստանի նախագահական ընտանիքը` սկանդալի կենտրոնում

    Վրաստանի նախագահական ընտանիքը` սկանդալի կենտրոնում

    17.01.2017| 17:10
    Վրացական լրատվամիջոցները հաղորդում են երկրի առաջին տիկնոջ՝ Մակա Չիչուայի եղբոր ձերբակալության մասին: Միխեիլ Մգալոբաշվիլին մեղադրվում է զենքի անօրինական ձեռքբերման, պահելու մեջ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 6 տարվա ազատազրկում: Մգալոբաշվիլու նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
  • Հատուկ ուշադրություն փոքրիկներին

    Հատուկ ուշադրություն փոքրիկներին

    17.01.2017| 17:06
    Եղանակային ցուրտ պայմանները շատերին են ստիպում վերանայել սովորական դարձած կենսակերպը: Ցրտի պատճառով մարդիկ ավելի քիչ են շարժվում, զբոսանքները, համեմատաբար շարժուն կենսակերպը, փոքրիկների բակային խաղերը փոխարինվում են նստակյաց վիճակով: Բազմիցս ապացուցվել է, որ արևի բացակայությունը ևս իր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի վրա: